Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արգելել «Եվրատեսիլ 2014-ի» ցուցադրումը Հայաստանում

Արգելել «Եվրատեսիլ 2014-ի» ցուցադրումը Հայաստանում
21.12.2013 | 16:19

Ֆեյսբուքյան նոր նախաձեռնությունը հայ հասարակությանն առաջարկում է արգելել «Եվրատեսիլ 2014-ի» ցուցադրումը Հայաստանում:

«Մրցույթը օգտագործվելու է ավստրիացի տրանասվեստիտ, սրտխառոնց առաջացնող մասնակից Կոնչիտա Վուրստի կողմից իր հակամարդկային և հակաքրիստոնեական արժեքները ցուցադրելու և քարոզելու համար,- ասվում է տարածած հայտարարության մեջ:- Մենք, որպես առաջին քրիստոնյա պետության քաղաքացիներ, համոզված ենք, որ ընտանիքը ամուսնական կապն է ՏՂԱՄԱՐԴՈՒ և ԿՆՈՋ միջև: Համասեռ կապերի ու ամուսնությունների քարոզը, սոդոմ-գոմորյան այսպիսի պիղծ արժեքների կրողների ցանկացած ցուցադրում հակասում է մեր ազգային, կրոնական և բարոյական ինքնությանը, լրջագույն վտանգի տակ է դնում մեր և մեր երեխաների ապագան»:

Հիշեցնենք, որ Սերբիան և Բուլղարիան չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մրցույթին հրաժարվել են մասնակցել նաև Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Խորվաթիան և մի քանի այլ երկրներ:

Համաձայն վերջին տեղեկությունների` Հայաստանը մասնակցելու է Կոպենհագենում կայանալիք համաեվրոպական երաժշտական մրցույթին: Հավանական թեկնածուն Սոֆի Մխեյանն է: Շրջանառվում է նաև Ջուսը անունը:
Թե մասնակցող երկիրն ի՞նչ հիմքերով է արգելելու մրցույթի ցուցադրումը, դժվար է ասել, բայց արդեն տասնյակ օգտատերեր միացել են նախաձեռնությանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ